Սփյուռքից այլ հայտնիներ 2017 թ. գալու են Հայաստան՝ ընտրությունները վերահսկելու
2016-12-05 00:16:00

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է ընդամենը 4400 քաղաքացի, որովհետև սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից:

Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանը:

Նա ընդգծում է, որ ստորագրահավաքը մեծ քայլ է սփյուռքի և ՀՀ միավորման ուղղությամբ և մեծապես կնպաստի 2017 թ. արդար խորհդրարանական ընտրություններ անցկացնելու հարցում:

«Մենք այստեղ ենք հայ ժողովրդի կողքին լինելու համար: Խնդիրն այստեղ ոչ թե որևէ կուսակցությունն է, կամ իշխող կոալիցիան, խնդիրն այն չէ, թե ով ում օգտին է քվեարկում: Հայաստանը փոխվելու է անկախ նրանից, թե ինչ օլիգարխիա է տիրում երկրում:

Մեր նպատակն է, որ երիտասարդությունը, որ ուզում է լքել երկիր, չլքի», – ասաց նա՝ ավելացնելով, որ նախաձեռնության մյուս անդամների հետ միասին Հայաստանում է լինելու 2017 թ. խորհրդարականական ընտրությունների ժամանակ:

Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնելու Հայաստանում: Մամուլի ասուլիսի ժամանակ ավելացրեց կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը:

Այս նյութը դիտել են - 3267 անգամ