Շնորհավորանքի խոսք. Ֆիալկա Հախինյան
2016-12-02 00:20:00
Գայանե ջան, սրտանց շնորհավորում եմ կայքի ծննդյան մեկամյակը:
Մաղթում եմ կանաչ ճանապարհ ձեր գործունեության ոլորտում: Ինձ` անձնապես, անչափ շատ է դուր գալիս ձեր կայքում տեղադրված բոլոր նյութերը:
Բնույթով ընդիմադիր եմ, բայց նաև մեծ սիրով եմ կարդում իշխանական թևին վերաբերվող նորությունները: Ճշմարտությունն ու անկեղծությունը լրատվության մեջ բալանս են սիրում: Ե՛վ կյանքում,և՛ բնության մեջ առանց բալանսի ոչինչ գոյություն ունենալ չի կարող:
Ձեր կայքի միջոցով ընթերցողը կարողանում է իր խոհերն ու կարծիքները, լավն ու վատը ազատորեն արտահայտել: Բազմաթիվ նյութեր ունեմ, որ անշահախնդրորեն հրապարակվել են ձեր կայքում:
Ձեր ամենօրյա անաչառ լրատվությանը անհամբերությամբ եմ սպասում, որովհետև կարողանում եք տեսնել լավը, գովելին ու խարազանել մեր կյանքի ստվերոտ և վատ կողմերը:
Ասածիս վկայությունն է ձեր նյութերի տակ դիտումների, հավանումների և կիսումների քանակը, որ անզեն աչքով անգամ, նկատելի են:
Գայանե ջան, հուսանք, որ ձեր կայքը երկար տարիների բեղուն կյանք կունենա, և ամեն տարի այս օրը, սիրով ու գորովանքով կնշեք մեր սիրելի USArmenianews - ի հերթական ծննդյան օրը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ USArmenianews
Ֆիալկա Հախինյան
Այս նյութը դիտել են - 2261 անգամ