Գագիկ Մելիքյանը հեռանում է...«Փաստ»
2016-12-01 22:19:00

«Փաստ» օրաթերթը գրում է. Համացանցում, այսպես կոչված, 1000 դրամների տուրքի դեմ արտահայտվողներին տականք անվանած, այնուհետև այդ միտքը այդպես էլ նորմալ չսրբագրած ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ըստ «Փաստի» տեղեկությունների, լքելու է ապագա Ազգային ժողովը:

ՀՀԿ 16–րդ համագումարում Սերժ Սարգսյանը նշեց, որ «Աչք ծակող խնդիրներ ունենք նաև հրապարակային գործունեություն իրականացնող կուսակցականների՝ հանրային խոսքի հանդեպ զգուշության առումով։ Անշուշտ, վերջին տարիների ընթացքում շատ է հղկվել հանրապետականների հանրային խոսքի ոճն ու բովանդակությունը: Մենք հետևողականորեն փոխել ենք կուսակցական գործիչների կողմից նախկինում շատ տարածված խոսելաձևը՝ քամահրական կամ վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն»:

Այս նյութը դիտել են - 774 անգամ