Որքա՞ն կարժենա Թրամփի երդման արարողության մասնակցելու տոմսերը
2016-12-01 00:57:00

ԱՄՆ նորընտիր նախագահի երդման արարաղությունը կանցկացվի առաջիկա հունվարի 20-ին` Վաշինգտոնում Սպիտակ տան դիմաց:

Տոմսերը վաճառվում են արարողության հովանավորողների կողմից 75 մլն դոլարի ծախսերը հոգալու համար: Կազմակերպիչ հանձնախմբի ղեկավարը՝ Թոմաս Բարեթը, Դոնալդ Թրմափի վաղեմի բարեկամն է և ԱՄՆ-ի խոշոր ներդրողներից մեկը:

ԱՄՆ նախագահների երդման արարողության ժամանակ տարածված սովորություն կա, համաձայն որի` որքան մուտքի տոմսը թանկ արժենա, այնքան մեծ կլինի հնարավորությունը` մասնակցելու մեծ թվով ծրագրերի, հատուկ արարողությունների և առավել կարևոր անձանց հետ հանդիպումների:

Հատկանշական է սակայն, որ Միչիգան ու Օհայո նահանգներում Թրամփի նախընտրական շտաբների աշխատակիցները չունեն տոմսերը գնելու հնարավորություն:

8 տարի առաջ, երբ Բարաք Օբաման նախագահ ընտրվեց, իր երդման արարողությունը կազմակերպվեց ավելի քիչ ծախսերով:

Այս նյութը դիտել են - 961 անգամ