Բարսեղ Բեգլարյանը գնել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող բանկը...«Փաստ»
2016-11-29 21:15:00

Հայաստանի բանկային համակարգում նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել: «Փաստ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը վաճառել է իրեն պատկանող «Զարգացման հայկական բանկը»:

Բանկի վաճառքը կատարվել է «Արարատբանկի» հետ միավորման անվան տակ: Իրականում «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ով նաև «Արարատբանկի» սեփականատերն է, գնել և իր բանկին է միացրել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զարգացման հայկական բանկը»:

Այս նյութը դիտել են - 1316 անգամ