Ինչ դեմքերով պետք է հաջորդ տարի խորհրդարան ներկայանա ՀՅԴ-ն...«Իրավունք»
2016-11-29 21:05:00

Իշխող կուսակցության գործընկեր ՀՅԴ-ում, կարծես թե, իրավիճակը լարվում է։ Վերջիններիս պատգամավորները գրեթե չեն երևում խորհրդարանում, հնարավորինս նվազեցրել են նաև լրագրողների հետ շփումները։ Տարածված լուրերի համաձայն՝ ՀՀԿ համագումարից հետո ՀՅԴ-ում լուրջ խնդիրներ են առաջացել։ Այս մասին գրել է «Իրավունք»-ը:

«Ըստ էության, ՀՀ նախագահն իր ելույթում ընդգծել է, որ 2017-ին նույնպես Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է համագործակցել ՀՅԴ-ի հետ։ Սակայն թե ինչ դեմքերով պետք է հաջորդ տարի խորհրդարան ներկայանա ՀՅԴ-ն, դաշնակների մոտ լուջ հակասություն կա։ Արմեն Ռուստամյան - Աղվան Վարդանյան տանդեմից դաշնակները հոգնել են, իսկ նորեկների մուտք էլ չկա ՀՅԴ։ Թեպետ, լինելու դեպքում էլ դժվար թե, պատգամավորական աթոռներին սովոր ՀՅԴ-ականները իրենց տեղը զիջեն մյուսներին»,- գրել է «Իրավունք» թերթը։

Այս նյութը դիտել են - 1503 անգամ