
«NEW YORK post» օրաթերթը մի հոդվածում անդրադարձել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի և նրա ընտանիքի անդամների պաշտպանության համար ԱՄՆ-ի գաղտնի ծառայության նախաձեռնություններին:
«Գաղտնի ծառայությունները Թրամփի կազմակերպության հետ բանակցություններ են վարում, որպեսզի վարձակալեն Թրամփի 68 հարկանի երկնաքերի երկու հարկերը՝ նրա պաշտպանության նպատակով»,-գրել է օրաթերթը:
Բանակցությունները անցնում են բավականին բարդ մթնոլորտում, քանի որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի կինը՝ Մելանիա Թրամփը և նրա 10-ամյա որդին նպատակ ունեն առնվազն մինչև գարնան վերջը մնալ այդ երկնաքերի փենթ-հաուսում։
Այս նյութը դիտել են - 1452 անգամ