Համաձայն «RIA novosti»-ի հաղորդման, ՌԴ պաշտպանության և անվտանգության խորհրդի անդամ Ֆրանց Քլինցևիչն ասել է, որ նոր անդամներ ընդունելու ՆԱՏՕ-ի ջանքերին ի պատասխան Մոսկվան կարող է միջուկային զենքից օգտվել:
Քլինցևիչը դատապարտելով նոր անդամներ ընդունելու ՆԱՏՕ-ի ջանքերն ասել է.- «Նման քայլերը Ռուսաստանի կողմից խիստ և կտրուկ պատասխանի կհանդիպեն»: ՌԴ խորհրդի բարձրաստիճան մի անդամ տեղեկացրել է, որ հնարավոր է Ռուսաստանը միջուկային պատասխան տա ՆԱՏՕ-ին։
Կրեմլի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ Քլինցևիչի դիրքորոշումն հասկանալի է, սակայն չի կարելի դրանից էմոցիոնալ եզրակացություն անել և հավելել է, որ Ռուսաստանի Սահմանադրությամբ օրենսդիր մարմինները իրավունք չունեն արտաքին քաղաքականություն մշակել, քանի որ դա մտնում է նախագահի լիազորությունների մեջ:
Այս նյութը դիտել են - 1364 անգամ