Սա` իբրև թե ժողովրդավար գործելաոճի բացառիկ օրինակ է...
2016-01-11 15:47:00
Պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հերթական նախագիծը՝ «Քաղաքացիական պայմանագիր» անունը կրող կուսակցությունն այսօր հրապարակել է իր համամասնական ցուցակի ձևավորման սկզբունքները: 2017 թվականին նախանշված խորհրդարանական ընտրություններից երկու տարի առաջ ցուցակ կազմելը, մեղմ ասած, լուրջ գործ է, բայց ինքնատիպ երևալու համար Նիկոլի թիմը այսօր պատրաստ է ցանկացած անլրջություն կարևորագույն գործողության տեղ անցկացնել: Եվ հիմա էլ նրանք կյանքի են կոչում դրանցից մեկը, այն է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներն ու չանդամները կարող են ինքնառաջադրվել կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:

 Սա` իբրև թե ժողովրդավար գործելաոճի բացառիկ օրինակ է: Բայց դա այդպես է թվում մինչև այն պահը, երբ կուսակցությունը տեղեկացնում է. «Առաջադրված թեկնածուների գրանցումն իրականացնելու է կուսակցության վարչությունը՝ յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ կայացնելով առանձին որոշում: Սահմանվել է առաջադրման վճար՝ 50 հազար դրամի չափով, որը պարտավոր են վճարել առաջադրված թեկնածուները»:

Այն, որ ցուցակներում ընդգրկվելու համար երբեմն վճարում են, դա հայտնի փաստ է: Սակայն մի տարբերությամբ. ուրիշները դրա համար վճարել են հազարապատիկ բարձր գին և ըստ այդմ երաշխիքներ են ստացել, որ վճարի դիմաց կստանան պատգամավորական մանդատ: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի պարագայում ամեն ինչ այլ է: Փաստացի մարդը փող է հավաքում: Եվ հավաքում է՝ դրա դիմաց ոչինչ չխոստանալով: Չկա որևէ լուրջ հիմնավորում այն մասին, թե հիշյալ 50 հազարն ինչ նպատակի է ծառայեցվելու: Կարելի էր նույնիսկ շատ անկեղծ լինել ու խոստովանել, որ ձեռքի փող է պետք, կենցաղային ծախսերի համար: Բայց դա էլ չկա: Էլ չենք խոսում երաշխիքների մասին, քանի որ նույնիսկ պատգամավոր Փաշինյանն այլևս երաշխիք չունի, որ կհայտնվի հաջորդ գումարման Ազգային ժողովում, էլ ինչ խոսել նրանց մասին, ովքեր կարող են հիմարաբար 50 հազաով թեթևացնել իրենց գրպանները և հույս փայփայել, թե հրաշք կկատարվի: Այստեղ եթե հրաշքի պես մի բան կա, դա այն գլուխն է, որտեղ ծնվում են դրամաշորթության նորանոր մեթոդները:

 

Shame.am

Այս նյութը դիտել են - 1362 անգամ