ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՅՑ` ԱՐՑԱԽ
2016-11-23 13:45:00

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 19-20-ը, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրեց գիտնականների, մշակութային գործիչների մի մեծ խմբի այցելություն Արցախի զորամասեր: 
Մշակութային դեսանտի մասնակիցներ էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Վարդան Դևրիկյանը, պատմության ինստիտուտի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, փոխտնօրեն, դոկտոր Կարեն Խաչատրյանը, բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը, հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին, մշակութաբանության ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու Մհեր Նավոյանը, կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը, հնագիտության և ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Թամար Հայրապետյանը, գիտության թեկնածուներ Հակոբ Թադևոսյանը, Վոլոդյա Գասպարյանը, Կարեն Հայրապետյանը, Արմենուհի Ղամբարյանը, Ֆեդյա Ղազարյանը, Գեղամ Բադալյանը, Հովհաննես Ալեքսանյանը Լիլիթ Հովհաննիսյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Հակոբ Սիմոնյանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, ՀՀ ՊՆ «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան»-ի տնօրեն Կարեն Արիստակեսյանը:
Նոյեմբերի 19-ի կեսօրին այցի մասնակիցներին իր նստավայրում ընդունեց Արցախի վարչապետ Արա Հարությունյանը: Ծավալվեց բաց խոսակցություն: Վարչապետը հանգամանալից պատասխաններ տվեց բազմաթիվ հարցերի:
Օրինակ՝ Տիգրան ՊետրոսՅանցը հնչեցրեց հետևյալ հարցը. «Արցախի անկախության հռչակագրի համաձայն Շահումյանը հանդիսանում է Արցախի մաս: Դուք ավելի տեղեկացված եք, կարող եք ասել արդյոք Նախագահների, արտաքին գործերի նախարարների, Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների ժամանակ այդ հարցը քննարկվում է, արդյոք Արցախի նոր Սահմանադրության մեջ Շահումյանի կարգավիճակին անդրադարձ կա, հանդիպումների ժամանակ քննարկվում է արդյոք Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականների վերադարձի հարցը»: 
Հաջորդ օրը խմբի անդամները Պաշտպանության բանակի շտաբից մեկնեցին զորամասեր և դասախոսություններով հանդես եկան զինվորների առջև: 
Զորամասերից մեկում դասախոսություններով հանդես եկան դոկտոր-պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը /«Հերոսականության արտացոլումը հայ գրականության մեջ»/ և Տիգրան ՊետրոսՅանցը /«Զաքարյանների պետությունը»/:
Մշակութային այցի մասնակիցները բազում տպավորություններով վերադարձան Երևան:

Տիգրան Պետրոսյանցի  ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1634 անգամ