Սամվել Ալեքսանյանի «ապտակը»» Կարեն Կարապետյանին. կպատժ՞ի նրան վարչապետը2016-11-22 18:39:00

«Հայկական ժամանակ» թերթը անդրադարձ է կատարել շաքարավազի գնի թանկացմանը.«Մեր խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երեւան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Գործ ունենք, շատ մեղմ ասած, տարօրինակ երեւույթի հետ:
Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են:
Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին:
Համեմատության համար նշենք, որ այս տարի ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը` 42 ցենտ: Այսինքն, շաքարի ներկրման գինը նվազել է 14 տոկոսով:
Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը, համաձայն ԱՎԾ պաշտոնական տվյալների, վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով»,-գրել էր թերթը:
Politik.am:Մեկնաբանություն: Փաստորեն վարչապետ Կարեն Կարապետյանի դրայվը խափանվել է հենց առաջին դիմադրության հանդիպելիս:
Սամվել Ալեքսանյանը ի հեճուկս Կարեն Կարապետյանի հայտարարությունների թանկացրել է շաքարավազի գինը:
Հիմա Կարեն Կարապետյանը մեծ ընտրություն չունի՝ կամ անում է այնպես, որ Ալեքսանյանը իջեցնի շաքարավազի գինը, կամ ընդունում է նրանից եկող «ապտակը»:
Չի կարող երկրում դրական փոփոխությունների ակնկալիք լինել, երբ կա մի օլիգարխ ով անպատժելի է:
Կարեն Կարապետյանի խոսքերը ոչ մի արժեք չեն ունենա, եթե Ալեքսանյանը անպատիժ մնա:
Այս նյութը դիտել են - 2704 անգամ