Դպրո՞ց, թե՞ կալանավայր2016-11-21 10:45:00

Մինչ մենք անհանգստանում ենք կրթական համակարգի բացթողումների և դրանց հետևանքների համար, պարզվում է, մեր դպրոցներում այնպիսի բաներ են կատարվում, որ վեր են պատկերացումներից ու տրամաբանությունից: Նման երևույթներից մեկն էլ որոշ դպրոցներում տեսախցիկների տեղադրման փաստն է: Մասնավորապես, Երևանի 18 դպրոցներում դա արդեն իրականություն է: Խոսքն այս դեպքում ուսումնական հաստատության բակում կամ մուտքի մոտ անվտանգության նկատառումներից ելնող վերահսկողության մասին չէ: Տեսախցիկները տեղադրվել են դասասենյակներում և ուսուցչանոցներում:
Հետաքրքրականն այն է, որ այդ գործողություններն արտոնվել են քաղաքապետարանի համապատասխան կառույցների կողմից, իսկ տեխնիկան ձեռք բերելու համար միլիոններ են ծախսվել: Նույնիսկ կարողացել են բարերարներ գտնել: Անհրաժեշտությունն էլ հիմնավորվել է այս հետաքրքիր ու գեղեցիկ նախադասությամբ. «Դրանք կխթանեն ուսուցիչների դերասանական կարողությունների դրսևորմանն ու յուրաքանչյուր դասին ստեղծագործաբար մոտենալուն»:
Հիմա սրանց դերասանությունն ու ստեղծագործությունը գնացել հասել է արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որտեղ վարչական վարույթ է հարուցվել՝ ստուգելու համար դպրոցներում տեսահսկման իրականացման համապատասխանությունը անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքի պահանջներին: Օրենքի համապատասխանությունը ստուգելուց զատ կրթության նախարարությունն էլ իր հերթին մի հավելյալ անգամ պիտի հստակեցնի, թե իր ենթակայության ներքո գործող կառույցներն ինչ են՝ բա՞նտ, թե՞ դպրոց:
Եվ իսկապես թե անքննելի են մեր Տարոնի ճանապարհները...
shame.am
Այս նյութը դիտել են - 1111 անգամ