Հայաստանը 2-րդ հորիզոնականում է
2016-11-20 22:50:00

Մալթայում ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացրեցին փոքրիկ երգչուհիներ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը:

Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Ավետ Բարսեղյանի և Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Ժյուրիի քվեարկության արդյունքում՝ հայ պատվիրակները զբաղեցրեցին մրցույթի 2-րդ հորիզոնականը` հավաքելով 232 միավոր: «Մանկական Եվրատեսիլի» հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչը:

Այս նյութը դիտել են - 10793 անգամ