Շատ կարևոր է, թե որովայնի հատկապես որ հատվածում եք ցավ զգում. ցավն այս հատվածներից մեկում կարող է վտանգավոր լինել
2016-11-19 23:59:00
 
Շատ կարևոր է, թե որովայնի հատկապես որ հատվածում եք ցավ զգում. ցավն այս հատվածներից մեկում կարող է վտանգավոր լինել

Որովայնի հատվածում ցավեր կարող են առաջանալ տարբեր պատճառներով։ Ognov.ru կայքը գրում է, որ դրանք հասկանալու և խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է հստակորեն որոշել, թե որ հատվածում է ցավում որովայնը։  Որովայնի հատվածում ցավն ամենատարածված խնդիրներից է։ Դրանից բողոքում է մարդկանց 90 տոկոսը. երբեմն անհանգստացնում է դրա ինտենսիվությունը, երբեմն՝ շարունակականությունը։ Ցանկացած դեպքում չի կարելի անտարբերության մատնել այդ ցավերը։ Եթե որովայնի հատվածում ցավերը շարունակվում են երկու շաբաթից ավելի, անպայման պետք է դիմել բժշկի օգնությանը՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Նայելով լուսանկարին՝ հասկացեք, թե որ հատվածում եք ցավ զգում, և կիմանաք, թե ինչ խնդիրների մասին կարող է խոսել այդ ցավը։

  1. Քարեր լեղապարկում, ստամոքսի խոց, ենթաստամոքսային գեղձի բորբոքում։
  2. Ստամոքսի խոց, այրոց, ենթաստամոքսային գեղձի բորբոքում, քարեր լեղապարկում, մակորովայնային ճողվածք։
  3. Ենթաստամոքսային գեղձի բորբոքում, ստամոքսի խոց։
  4. Քարեր երիկամներում, միզուղիների բորբոքում, փորկապություն, միջողային սկավառակների մաշվածք։
  5. Ենթաստամոքսային գեղձի բորբոքում, ստամոքսի խոց, աղիների բորբոքային հիվանդություններ, բարակ աղու բորբոքում։
  6. Քարեր երիկամներում, փորկապություն, աղիների բորբոքային հիվանդություններ։
  7. Կույր աղու բորբոքում, փորկապություն, գինեկոլոգիական խնդիրներ։
  8. Միզուղիներ, կույր աղի, աղիների բորբոքային հիվանդություններ, գինեկոլոգիական խնդիրներ։
  9. Գինեկոլոգիական խնդիրներ, աճուկային ճողվածք։

168.am

Այս նյութը դիտել են - 124358 անգամ