Քրիստոնյա և հրեա Հոգևոր առաջնորդները կոչով դիմում են Թրամփին
2016-11-19 02:12:00

Քրիստոնյա և հրեա  Հոգևոր առաջնորդներն ԱՄՆ-ի ապագա կառավարությանը կրոնական ազատությունները հարգելու և մուսուլմաններին խտրականությունից, բռնությոններից  ու ատելությունից պաշտպանելու կոչ են արել:

Առաջներդները այցելելով Վաշինգտոնում գտնվող մի մզկիթ, ընդգծել են կրոնների միջև միասնականության ու երկխոսության անհրաժեշտւթյունը:

Մասնակցելով Վաշինգտոնի մզկիթում կայացած ուրբաթօրյա աղոթքին, քրիստոնյա և հրեա առաջնորդները կոչ են արել  ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին իրագործել բոլոր ամերիկացիների, այդ թվում նաև մուսուլմանների նախագահը լինելու մասին տված խոստումը:

Դոնալդ Թրամփն իր նախընտրական քարոզարշավում հայտարարել էր, որ արգելելու է մուսուլմանների մուտքն ԱՄՆ :

USArmenianews-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ում 2016 թվականի նոյեմբերի 8-ի կայացած նախագահական ընտրություններից հետո, երկրում նկատվում է իսլամատյացության հողի վրա մուսուլմանների վրա իրականացվող հարձակումների աճ:

Այս նյութը դիտել են - 1086 անգամ