Եթե Աբրահամյանին հաջողվի «ամրագրել» ԱԺ նախագահի պաշտոնը, նա որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջարկել Արփինե Հովհաննիսյանին
2016-11-18 21:53:00
«Ժամանակ» թերթը գրում է. 2017 թվականի ԱԺ ընտրւթյուններում ՀՀԿ-ի ներսում կարևոր ինտրիգներից մեկը կապված է Հովիկ Աբրահամյանի հետ: Սերժ Սարգսյանը նախկին վարչապետի վերաբերյալ որոշում դեռևս չունի:
ՀՀԿ ԳՄ անդամ մի քանի գործիչների հայտնի է դարձել, որ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է ԱԺ ընտրություններից հետո գլխավորել խորհրդարանը:
Նա վստահ է, որ եթե արտահերթ զարգացումներ չլինեն, 2018-ին հենց նա կարող է սահուն և անցնցում վարչապետի աթոռը փոխանցել նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտած Սերժ Սարգսյանին: Արգամիչը հույս ունի ՀՀԿ նախընտրական ցուցակում զբաղեցնել առաջին երեք հորիզոնականներից մեկը, հավանաբար՝ երրորդը՝ Սերժ Սարգսյանից և Կարեն Կարապետյանից հետո:
Եթե Աբրահամյանին հաջողվի «ամրագրել» ԱԺ նախագահի պաշտոնը, նա որոշել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջարկել Արփինե Հովհաննիսյանին, ում նա վստահ է, որ ԱԺ ընտրություններից հետո չի շարունակի արդարադատության նախարարի պաշտոնում:

ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, մինչ այս պահը, Հովիկ Աբրահամյանի այս ցանկություններին ժպիտով են արձագանքում:

Այս նյութը դիտել են - 1334 անգամ