ԱԶԳԱՅԻՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Հայոց պատմության ողբերգությունն ու կոմիզմն է սա՝ Տիգրան Մեծից մինչև Գալուստ Սահակյան
2016-11-18 13:01:00
Հայաստանյան օլիգարխիայի և բարձրաստիճան պաշտոնյաների համար սեփական հնարավորությունների և կարողությունների ցուցադրման լավագույն ձևերից մեկն է դարձել շքեղ, ահռելի չափերի հասնող առանձնատների կառուցումը: 
Եվ, իբրև կանոն, դրանք պիտի գտնվեն ամենատեսանելի վայրերում, բոլորի աչքի առաջ, որպեսզի եկող-գնացող իրեն ճնշված ու խեղճացած զգա դրանց տարողունակ ստվերի ներքո:
Ահա այս երևույթի գայթակղությանը չի դիմացել նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Վերջինս ևս Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Սասուն» ռեստորանի հարևանությամբ առանձնատուն է կառուցում:
Եռահարկ պալատն աչքի է ընկնում արտաքին շքեղությամբ, սյունաշարերով, լողավազանով:
Բայց արի ու տես, որ առանձնատան ամենազարմանահրաշ բաները ներսում չեն, այլ դրսում՝ հենց տան մուտքի վերևում:
Մեր բոլորի կողմից շատ սիրված ու հարգված Գալուստ Սահակյանը որոշել է իր կեցության վայրին մի նոր խորհուրդ հաղորդել, այսինքն՝ զուգահեռներ տանել իր անձի և այն անհատի միջև, որը կարող է հավակնել նմանվել Սահակյան Գալուստին:
Ու հենց գլխավոր մուտքի և դռան վրա տեղադրել է Հայոց արքա Տիգրան Մեծի դիմաքանդակը:
Այժմ արդեն այցի եկողները կհասկանան, թե ինչ մեծ պատվի են արժանանում իրենք և ում մոտ են բարեբախտություն ունենում գնալու:

Հայոց պատմության ողբերգությունն ու կոմիզմն է սա՝ Տիգրան Մեծից մինչև Գալուստ Սահակյան:
Ինչպիսի անկում…
shame.am
Այս նյութը դիտել են - 1407 անգամ