Շարմազանովը մնացել է ֆուտբոլի տակ2016-11-18 10:01:00

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի լեզվապաշարում վերջին շրջանում խոր արմատներ են նետում սպորտային, մասնավորապես ֆուտբոլային տերմինալոգիան և համեմատությունները: Դեռ մի քանի օր առաջ էր, երբ նա գեներալ Սեյրան Սարոյանին համեմատեց Պելեի հետ, իսկ այսօր այդ բախտին արժանացան ԲՀԿ-ականները:
Երբ այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ այսօրվա արտահերթ նիստում 2017թ. բյուջեի քննարկման ժամանակ իր ելույթն ավարտեց՝ ասելով, որ մենք նման ենք մի պետության, որ հասել է կայարան, սակայն նրան չեն թողնում իջնել, Նաիրա Զոհրաբյանը տեղից բացականչեց. «Բրավո»: Այս արձագանքը այնքան էլ Շարմազանովի սրտով չէր, ու նա վրա բերեց. «Ոնց որ «Ռեալ Մադրիդ»- ի երկրպագուները ծափահարեն Ռոնալդուին»,- և հետո հավելեց՝ «Իսկ հիմա «Բարսելոնա»՝ ամբիոնի մոտ ելույթի համար հրավիրելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին:
Փաստացի Շարմազանովը մնացել է ֆուտբոլի տակ:
Չի բացառվում, որ այստեղ մեծ դեր են խաղացել մարզասրահներում նրա պարբերական հանդիպումները ուսանողների և լրագրողների հետ:
Բայց կա մի այլ ազդեցության կենտրոն, և դա Շարմազանովի սիրելի կուսակցությունն է: Հենց այդ պատերի ներքո է նա սիրում հաճախակի հայտարարել, թե իրենց մոտ գերիշխողը թիմային աշխատանքն է, թիմային մտածողությունը: Այս երևույթն այնքան էլ վատը չէր լինի, եթե նա ժամանակ առ ժամանակ մտածեր նաև անհատական մոտեցման մասին, թե չէ մարդն արդեն սովորել է, որ ինքն ընդամենը թիմի ավագի հանձնարարականներ կատարող է, բայց ինքնուրույն երբեք ոչինչ չի անի: Իսկ սա, հայտնի բան է, ինչ-որ պահի վերածվում է նախրային հոգեբանության:
shame.am
Այս նյութը դիտել են - 5775 անգամ