Հովիկ Աբրահամյանը նորից ԱԺ նախագահի պաշտոնն է ուզում
2016-11-17 23:15:00

ՀՀԿ-ի համագումարից հետո շատերը վերջապես հստակ պատասխան կունենան, թե կուսակցության ղեկավարը որտեղ է իրենց «տեսնում»։ Բայց սա ամենևին էլ չի խանգարում, որ ոմանք սեփական ծրագրերը մշակեն։

Տևական ժամանակ է, որ Հովիկ Աբրահամյանն անգործ է ու չգիտի, թե կուսակցությունն ինչ «բախտի» կարժանացնի իրեն։

 Անորոշությունից նա օրումեջ Դուբայ է գնում, երկրում եղած օրերին էլ իրեն «պատեպատ» է տալիս, որ այս նպատակն իրագործի։

Մեր տեղեկություններով, նա նորից ուզում է ԱԺ նախագահի պաշտոնին վերադառնալ։

Սա Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ, դժվար է ասել։ Ընդամենը կարելի է ենթադրել, որ եթե այս հարցում նրան երաշխիքներ տված լինեին, նա հիմա, ինչպես կասեր գործող վարչապետը, «աշխարհ շուռ կտար»։

irates.am

Այս նյութը դիտել են - 5712 անգամ