Հանրության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը, ըստ որի աշխատող քաղաքացիները պետք է ամեն ամիս 1000 դրամ վճարեն նոր ստեղծվող հիմնադրամին, որի նպատակն է ապահովագրել այն զինվորների ընտանիքներին, որոնք կզոհվեն կամ վիրավորվել են զինծառայության ընթացքում:
Այս նախաձեռնությունը կարելի է համարել Կարեն Կարապետյանի կառավարության առաջին ձախողումը:
Հանրությունը իսկապես բարկացած է, քանի որ առանց վստահության վերականգնման իշխանությունները փորձում են նոր ֆինանսական բեռ դնել հանրության վրա:
Ստեղծված իրավիճում մարդկանց դժվար կլինի համոզել, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը տարբերվում է իր նախորդներից:
Փաստորեն սա կարելի է համարել Սերժ Սարգսյանի թիմի կողմից հարված Կարեն Կարապետյանին: Վիգեն Սարգսյանը չէր կարող հաշվարկած չլիներ, թե ինչպիսի հակազդեցության է արժանանալու նախաձեռնությունը բնակչության կողմից:
Եթե այս նախաձեռնությունը նախարարի միամտության արդյունք չէ, ապա նպատակը Կարեն Կարապետյանին «փչացնելն» է, ցույց տալ, որ նրա կառավարությունից ևս կան դժգոհություններ:
Այս նյութը դիտել են - 4336 անգամ