ՀՀԿ-ն ազդարարեց Ղարաբաղը հանձնելու գործընթացի մասի
2016-11-12 23:09:00

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարել է. «Մենք չենք ժխտում, որ ինչ-որ մի պահի կարող է կոմպրոմիսային լուծում գտնվել՝ այդ թվում նաև ազատագրված որոշ տարածքներ Ադրբեջանին հանձնելով՝ կայուն և երաշխավորված անվտանգություն ապահովելով Ղարաբաղի բնակչության համար և Ղարաբաղի կարգավիճակը հստակեցնելով»:

Ուշադրություն դարձրեք հանրապետական պատգամավորի ձևակերպմանը. տարածքներ հանձնել Ղարաբաղի բնակչության անվտանգության դիմաց և Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումով: Ոչ մի խոսք Ղարաբաղի անկախության մասին: Մինչդեռ 1998թ. իշխանափոխությունն իրականացրած ուժերը, որոնց թվում էր նաև Սերժ Սարգսյանը, հայտարարում էին, որ մինչև Ղարաբաղի անկախությունը չճանաչվի, ոչ մի թիզ հող թշնամուն չենք հանձնելու:
Տեսնում ե՞ք, որտեղ ենք հասել: Հիմա արդեն Լևոն Մարտիրոսյանը չի էլ թաքցնում, թե ինչ են մտադիր անել՝ Ղարաբաղը հանձնել: 1998թ. հրաժարական տալուց ՀՀ Առաջին նախագահը իր խոսքում այդպես էլ ասել էր. «Կյանքը ցույց կտա, թե ով է Ղարաբաղը ծախում»:
Փաստորեն, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ճիշտ է ասում, որ սահմանադրական այս հանրաքվեի հիմնական նպատակը Արցախը հանձնելն է:

newsline.am

Այս նյութը դիտել են - 5657 անգամ