Հայաստանում աղքատ է 900 000 մարդ
2016-11-10 00:43:00

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տվյալներ ՀՀ-ում աղքատության մակարդակի վերաբերյալ: Ըստ այդմ` 2015-ին աղքատության մակարդակը վիճակագրորեն չի փոխվել, նախորդ տարվա համեմատ` այն նվազել է միայն 0.2 տոկոսով:

Ավելին` նախորդ տարի Հայաստանում աղքատության մակարդակը դեռ գերազանցել է 2008-ի աղքատության մակարդակը: 2015-ին աղքատության մակարդակը կազմել է 29.8 տոկոս, ինչը նշանակում է, որ երկրի 10 բնակչից մոտ 3-ն ամսական 41 698 ՀՀ դրամ` վերին աղքատության գծից ցածր են գտնվել: 2015-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է մոտ 900 000 մարդ, նրանցից շատ աղքատների թվաքանակը` մոտ 310 000, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` 60 000 մարդ:

Երևանում, ըստ տարածաշրջանների, աղքատության մակարդակն ամենացածրն է (25 տոկոս), այն 1.4 անգամ ցածր է, քան Երևանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում:

Աղքատության մակարդակը միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ցուցանիշները:

ՀՀ Շիրակի մարզում գրանցվել է, հանրապետության կտրվածքով,  աղքատության ամենաբարձր մակարդակը, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 45 տոկոսը:

yerkir.am

Այս նյութը դիտել են - 2351 անգամ