ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2016-11-09 22:46:00

Տեղական ինքնակառավարման համակարգը մեր երկրում արդեն 20 տարեկան է: Այսօր ուշագրավ մի ամսաթիվ է, որ ե՛ւ հետահայաց գնահատականներ տալու, ե՛ւ մտորելու առիթ է տալիս:

ՏԻՄ համակարգը շատ նուրբ ոլորտ է: Սա, կարծես, միջին, կապող օղակ է բնակչությկան եւ իշխանությունների միջեւ: ՏԻՄ համակարգի աշխատակիցը՝ պաշտոնյան, մասնագետը, պարտավոր է քաջատեղյակ լինել համայնքի բոլոր խնդիրներին, անձամբ շփվել մարդկանց հետ, ծանոթանալ նրանց դարդուցավին:Միեւնույն ժամանակ, այս համակարգի պատասխանատուները Հանրապետության իշխանությունների հետ ճիշտ աշխատելու, ի շահ պետության եւ տվյալ համայնքի բնակչության գործակցելու հմտություն պետք է ունենան: Ասել, թե ՏԻՄ համակարգն անխափան աշխատում է, չափազանցություն կլինի:

Ասել, թե համակարգի բնականոն գործունեության համար մեր երկրում ստեղծված են բոլոր օրենսդրական հիմքերը, դարձյալ չափազանցություն է: Սակայն, կարեւոր է, որ մենք քայլ առ քայլ կայացնում ենք համակարգը: Եթե կոնկրետանանք՝ մեր սիրելի քաղաք Էջմիածնում մենք բնակչության հետ շփվելու, առկա խնդիրներին իրազեկվելու տարբեր խողովակներ ենք աշխատեցնում եւ հաստատապես կարող ենք փաստել, որ տարեցտարի ավելի է ամրանում էջմիածնեցի – քաղաքային իշխանություն կապը: Տարեցտարի նաեւ խորանում է գործակցությունը կառավարության, Ազգային Ժողովի, կոնկրետ գերատեսչությունների, տարածքային կառավարման մարմինների հետ: Մեր քաղաքն առանձնահատկություն էլ ունի, եւ դրանից ելնելով՝ տարեցտարի խորացնում ենք նաեւ կապը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ:
Շնորհավորելով ամենքիս Տեղական ինքնակառավարման համակարգի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ, որ սեղմ ժամկետներում համակարգն իդեալական մակարդակի հասնի եւ կարողանա 100 տոկոսով ծառայել ազգաբնակչությանը:
Հարգանքներով՝ Էջմիածնի 
քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այս նյութը դիտել են - 1146 անգամ