Զիդանը չի ցանկացել մեկնաբանել Ռայմոն Դոմենեկի խոսքերը...
2016-01-08 21:34:00

 Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում՝ «Դեպորտիվոյի» հետ կայանալիք խաղից առաջ մեկնաբանել է Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկի խոսքերը: Մասնավորապես, նշենք, որ Դոմենեկը Զիդանի հասցեին այնքան էլ հաճլի բառեր չի արտահայտվել: «Ես ոչինչ չեմ կարող ասել, նա իր կարծիքն ունի և դա լավ է: Դոմենեկը լավ գիտի ինչ եմ մտածում իր մասին, ավելացնելու ոչինչ չունեմ հիմա: Այս պահին ամենակարևորը առաջիկա խաղին կենտրոնանալն է»,-ասել է Զիդանը:

Հիշեցնենք, որ Զիդանը Արքայական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում արդեն վաղը իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի: Իսպանական մամուլի փոխանցմամբ, այդ հանդիպման տոսմերը խաղից դեռևս 2 օր առաջ արդեն սպառվել էին: Երկրպագուները ցանկանում են արքայավայել ընդունելություն կազմակերպել թիմի նախկին սիրելի ֆուտբոլիստի, իսկ այժմ գլխավոր մարզչի համար:

 
 
 
Այս նյութը դիտել են - 1609 անգամ