Իրինա Քոչարյանը մտադրություն ունի պատգամավոր դառնալ
2016-11-04 10:53:00

Ժամանակ թերթը գրում է. Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը մտադրություն ունի պատգամավոր դառնալ համանուն կուսակցությունից։

Ընդ որում՝ նա բացառում է «Համախմբում» կուսակցությունով պատգամավոր դառնալու հեռանկարը, քանի որ իրեն համարում է «զտարյուն» ԲՀԿ-ական։ Իրինա Քոչարյանը ծրագրում է զբաղեցնել ԲՀԿ ցուցակի առաջատար դիրքը՝ երկրորդ կին թեկնածուն Նաիրա Զոհրաբյանից հետո:

Այս նյութը դիտել են - 1002 անգամ