Վիգեն Սարգսյանը վիճակախաղով գումար է շահել
2016-11-03 22:39:00

ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանն իր եկամուտի եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը դեռ չի ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, սակայն հանձնաժողովի արխիվում առկա է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման տարիների նրա հայտարարագրերը:

Դրանց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Վիգեն Սարգսյանը 2015 թվականին սկզբին ունեցել է 15 միլիոն դրամ, 80 հազար ԱՄՆ դոլար եւ 2 հազար եվրո, որոնք տարվա վերջում դարձել են 16 միլիոն դրամ, 80 հազար դոլոր եւ 2.8 հազար եվրո: Նույն տարում նա եկամուտ է ստացել աշխատավարձից եւ մրցույթների կամ մրցությունների, ինչպես նաև վիճակախաղերի իրային կամ դրամական շահումից: Միայն աշխատավարձը կազմել է 13 միլիոն դրամ, իսկ վիճակախաղերի դրամական շահումը՝ 800 հազար դրամ:

Վիգեն Սարգսյանը 2013 թվականին էլ վաճառել է իր տունն ու ավտոտոնակը համապատասխանաբար 72.8 միլիոն եւ 7.2 միլիոն դրամով եւ նույն տարում 47 միլիոն եւ 3 միլիոն դրամով կրկին բնակարան եւ ավտոտնակ է գնել: Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակ Վիգեն Սարգսյանը փոխել է բնակության վայրը, քանի որ նույն գործարքն արտացոլված է նաեւ նրա կնոջ՝ Լուսինե Գալաջյանի՝ նույն տարում լրացրած հայտարարագրում:

armtimes.com

Այս նյութը դիտել են - 6265 անգամ