Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանի հետ
2016-11-01 23:30:00

168.am-ը գրում է. Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հրավերով վերջինիս բնակավայրում` նոյեմբերի 1-ի երեկոյան, կայացել է հանդիպում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ «Հայ ազգային կոնգրես»-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ղա րաբաղյան հակամարտության կարգավորման այսօրվա ընթացքին եւ հայ-ճապոնական հարաբերություններին առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիչիրո Սասամեն, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը։

Այս նյութը դիտել են - 4430 անգամ