Այս պայմաններում երբեք «տան տեր» չես դառնա
2016-10-31 13:13:00
Հայաստանում երիտասարդ ընտանիքները զրկված են բնակարան գնելու հնարավորությունից: Չկան մարդկային պայմաններ, չկա այն ձեռնտու ծրագիրը, որը թույլ կտա քո պետությունում քո աշխատավարձով «տան տեր» դառնալ: 
Պայմանները շատ դժվար ու անանսելի բարդ են. չկա նորմալ աշխատավարձ, բայց կա մեծ տոկոսով առաջարկվող վարկեր, իսկ պետությունն էլ ոչնչով չի կարող քեզ օգնել:
Ավելին, ունենք տխուր պատկեր, որ անգամ եթե գնաս այդ «վտանգավոր» քայլին և, այնուամենայնիվ, կարողանաս վարկով բնակարան ձեռք բերել, այդ դեպքում էլ աշխատավայրից չես կարողանա այնպիսի թուղթ վերցնել, որտեղ գրված լինի քո աշխատավարձի իրական թիվը:
Իսկ բոլորս էլ գիտենք՝ ցածր աշխատավարձով անգամ կատու չես կարողանա ապառիկով կամ վարկով գնել:
Մի խոսքով՝ այս պայմաններում բացառված է բնակարանի մասին անգամ երազել:
Իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ, կարողացել են այդ դժվարին ու բարդ քայլին գնալ՝ վարկով տուն վերցնել, մի քանի տարի հետո չկարողանալով տոկոսի բեռի տակից դուրս գալ, դիմում են բոլորիս հայտնի քայլին՝ վաճառում են բնակարանը ու արտագնա աշխատնքի մեկնում, կամ էլի կրկին վաձով տան հույսին մնում:
Ա՛յ սա այն հերթական գործողություններից է, որը մեզ ոչ թե առաջ է տանում, այլ մի քանի տարի հետ է գցում կյանքի հունից, իսկ կյանքը շարունակվում է:
Սաթե Մանասյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 5679 անգամ