Ձայներ հավաքելու համար պիտի աշխատեն. ՀՀԿ-ականը Հովիկ Աբրահամյանի, Սուրիկ Խաչատրյանի եւ Բեգլարյանի մասին
2016-10-30 21:47:00

 Հանրապետական կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ իր պաշտոնանկ եղած կուսակիցները չպետք է նեղանան եւ ընտրությունների ժամանակ ձեռքերը ծալած նստեն տանը:

Մկրտիչ Մինասյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ պաշտոնները հավերժ չեն.
«Յուրաքանչյուր մարդ ինչ որ ժամանակ ինչ որ գործ անում եւ դա գնահատվում է, եթե մարդը նշանակվում է պաշտոնյա, նախարար, ուրեմն գնահատվել է, չէ, որ նշանակվել է, բայց հո հավերժ չեն: Չեմ կարծում, որ էդպիսի բան լինի` նեղանան: Ձայներ հավաքելու համար պիտի որոշակի աշխատանքներ կատարեն, կարծում եմ` ոչ ոք չի գնալու ձեռքերը ծալի նստի տունը»:
Ըստ իշխանության ներկայացուցչի` պաշտոնակ եղած կուսակիցները պետք է կարողանան հանրույթանը համոզել, որ պատահական մարդիկ չեն կարող երկրում իրականացնել փոփոխություններ եւ այդպիսով ձայներ ապահովեն իրենց կուսակցության օգտին:
«Սուրիկ Խաչատրյանը իր համախոհներին շրջապատնին կասի, որ ՀՀԿ անդամ եմ եւ էս կուսակցությունը կարողություն ունի եւ այս կուսակցության ղեկավարությամբ երկիրն ավելի առաջ կգնա, ոչ թե պատահական մսարդիկ որ ծանոթ չեն համակարգին»,նշել է պատգամավորը:
Պատգամավորը նշել է, որ ստանձնած պարտականությունները չկատարելու եւ խոստացած տնտեսական աճը չապահովելու, տնտեսությունը ծանր վիճակի հասցնելու գործում նախ ՀՀԿ-ի մեղքը պետք է ապացուցվի, որից հետո ոչ թե իրենց պետք է կախեն, այլ թույլ տան, որ նոր գործիքներով իրավիճակը փոխեն:
news.am 
Այս նյութը դիտել են - 2579 անգամ