ՊՊԾ գունդը գրավողների նպատակը ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելը. Սերժ Սարգսյան
2016-10-28 11:38:00

Ալ-Ջազիրա հեռուստաընկերությունը ֆիլմ է պատրաստել վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական վիճակի՝ սահմանադրական փոփոխությունների, ՊՊԾ գնդի գրավման, ինչպես նաև ապրիլյան պատերազմի մասին: Ֆիլմի հեղինակները տարբեր հարցերի շուրջ զրուցել են նաև Սերժ Սարգսյանի հետ:

 Պատասխանելով հուլիսին ցուցարարների դեմ հատուկ միջոցների կիրառման մասին հարցին՝ Սարգսյանն ասել է. «Բա ի՞նչ պետք է աներ ոստիկանությունը, ամբողջ աշխարհով մեկ ընդունված է, որ ավելի մեծ հանցագործությունը կանխելու նպատակով, այո, պետք է ուժ կիրառել»:

 Սարգսյանի խոսքով ՊՊԾ գունդը գրավողների նպատակը ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումն էր, այլ նրան Հայաստանի դիկտատոր նշանակելը:

 Ինչ վերաբերում է հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ բազմաթիվ մարդիկ աջակցեցին ՊՊԾ գունդը գրավողներին, Սերժ Սարգսյանն ասել է. «Ո՞ր երկրում չկա ագրեսիվ փոքրամասնություն: Ես կարող եմ Ձեզ բերել շատ օրինակներ զարգացած և բարեկեցիկ եվրոպական երկրներից, որի բնակչության մի հատված սատարում է շատ ծանր հանցագործություններ կատարած մարդկանց: Ինչու՞ եք զարմանում»: 

lragir.am

Այս նյութը դիտել են - 6134 անգամ