21-ամյա ֆրանսիացու դուբլը կամային հաղթանակ է պարգևել Ուդինեզեին (տեսանյութ)
2016-10-27 15:01:00

Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Ուդինեզեն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Պալերմոյին»:

10-րդ րոպեին հաշիվը տանտերերից բացել է Նեստորովսկին: 36-րդ րոպեին Տերոն խփել է պատասխան գոլը:

74-րդ և 79-րդ րոպեներին «Ուդինեզեի» 21-ամյա հարձակվող Ֆոֆանա Սեկոյի դուբլը հաղթանակ է պարգևել իր թիմին: Շատ գեղեցիկ է ստացվել նրա առաջին գոլը:

82-րդ րոպեին «Պալերմոյի» ֆուտբոլիստ Սալաին սիմուլյացիայի համար 2-րդ դեղին քարտն է ստացել՝ հեռացվելով խաղադաշտից:

Այս հաղթանակից հետո «Ուդինեզեն» վաստակում է 13 միավոր՝ բարձրանալով 12-րդ հորիզոնական. «Պալերմոն» 6 միավորով նախավերջին տեղում է:

armsport.am

Այս նյութը դիտել են - 3779 անգամ