Սամվել Ալեքսանյանը կհրաժարվի՞ պատգամավորական մանդատից
2016-10-26 00:27:00

Օրերս Մոսկվայում սպանված երկու անհայտ անձանցից մեկը Ձկնկուլ մականվամբ Արմեն Իսրայելյանն է` Մալաթիայի բնակիչ: Նշենք նաև, որ երկրորդ անձը Ճուտ մականվամբ նույնպես Մալաթիայի բնակիչ Էդուարդ Նշանյանն է:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արմեն Իսրայելյանը կոնֆլիկտ ուներ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ , ով նաև վեևջինիս նախկին աշխատակիցն էր, և Ալեքսանյանին մեղադրում էր, իրեն առևանգելու և պատանդ պահելու մեջ:

Այսօր արդեն մեծ աղմուկ է բարձրացրել  Արմեն Իսրաելյանի նախկինում արված այս հայտարարությունները: Հետաքրքրական է, որ այս մասին բավական ակտիվ հրապարակումներ են անում նաև իշխանական լրատվամիջոցները: Այս առիթը կարող է օգտագործվել Սամվել Ալեքսանյանից ազատվելու համար ու անակնկալ չի լինի, եթե նրան ստիպեն վայր դնել պատգամավորական մանդատը:

Այստեղ կարևոր չէ արդեն, թե նա որքանով կարող է կապ ունենալ տեղի ունեցածի հետ: Գուցե պարզվի, որ Արմեն Իսրայելյանը բոլորովին այլ խնդիրներ է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում, իսկ իր նախկինում արված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Սակայն առթին արդեն տրված է:

Ի վերջո պետք է հիշել, ըստ պաշտոնական վարկածի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն էլ կապ չուներ իր ռեստորանում իրականացված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության հետ, բայց հանրային դժգոհությունը ստիպեց նախագահ Սերժ Սարգսյանին հանդիպման կանչել Ռուբեն Հայրապետյանին, որից հետո նա մանդատը վայր դրեց:

Սամվել Ալեքսանյանի հարցը ամենայն հավանականությամբ պարզ կլինի մոտ ժամանակներս: Մի բան այս պահին հստակ է, որ Ալեքսանյանի անձի հետ կապված հանրային դժգոհությունը ևս մեծ է:

politik.am

Այս նյութը դիտել են - 940 անգամ