Եթե գիշերն այս ժամերին արթնանում եք, կարող եք խնդիրներ ունենալ
2016-10-23 20:12:00

Եթե գիշերն այս ժամերին արթնանում եք, կարող եք խնդիրներ ունենալ

Դուք ամեն օր գիշերը նույն ժամերին արթանանո՞ւմ եք և արդեն հոգնե՞լ եք կռահել, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ։ Marketium.ru կայքը գրում է, որ չինական բժշկության մեջ գոյություն ունեն արտասովոր կենսաբանական ժամեր, որոնցով կարելի է հասկանալ, թե որ օրգանների հետ են կապված խնդիրները։

esli-vy-prosypaetes-po-nocham-v-eto-vremya-u-vas-mogut-byt-problemy-eto-serezno_9a034b61cf3a4c613fb242b967b548b5

1. Ձեզ համար դժվար է քնել 21։00-23։00-ն։ Այս ժամերին ակտիվություն են ցուցաբերում արյունատար անոթները։ Եթե դուք դժվարանում եք քնել այս պահերին, ապա, հնարավոր է՝ դուք խնդիրներ ունեք իմունիտետի, վերերիկամային համակարգի, վահանաձև գեղձի հետ։ Այդ ժամերին քունը դժվարացնող հոգեբանական գործոններից են սրթեսը, մտքերի խառնաշփոթը, սեփական անձի վրա կենտրոնացած լինելը։

1

2.Արթնանում եք 23։00-01։00-ն։ Այս ժամերին ակտիվ է լեղապարկը։ Այս օրգանը պատասխանատու է ճարպերի մշակման համար, որոնք մենք օգտագործում ենք օրվա ընթացքում։ Եթե արթնանում եք այս ժամերին, անհրաժեշտ է սննդակարգ ներառել օգտակար ճարպեր։ Եթե դուք որևէ բանի համար մեղադրում եք որևէ մեկին կամ ինքներդ ձեզ հետ, այս դեպքում ևս կարող եք այս ժամերի ընթացքում խնդիրներ ունենալ։

2

3.Արթնանում եք 01։00-03։00-ն։ Լյարդի ակտիվության ժամերն են։ Եթե քունը խանգարվում է այս ժամերի ընթացքում, նշանակում է՝ դուք շատ եք ծանրաբեռնում այս կարևոր օրգանը։ Ժամանակն է նվազեցնել ալկոհոլի օգտագործումը և վերանայել սննդակարգը՝ խնդիրներից խուսափելու համար։ Չարությունը, ատելությունը և մեղքի զգացումը ևս կարող են խանգարել քնել այս ժամերին։

3

4. Արթնանում եք 03։00-05։00-ն։ Այս ժամերին թոքերը թթվածին են հավաքում՝ այն մյուս օրգաններին փոխանցելու համար։ Այս ժամերին մարդիկ տխրություն, ցավ են զգում։ Եթե դուք արթնանում եք այս ժամերին, ապա, ամենայն հավանականությամբ, խնդիրը դեպրեսիան է։ Իրավիճակը շտկելու համար պետք է անցնեք առողջ սննդակարգի և ավելի շատ լինեք մաքուր օդին։

4

5.Արթնանում եք 05։00-07։00-ն։ Այս ժամերին ակտիվանում է հաստ աղին։ Այդ պատճառով էլ զարմանալի չէ, որ արթնանում եք այս պահերին, քանի որ կարող եք զուգարան գնալու ցանկություն ունենալ։ Խնդրից ազատվելու համար ավելի շատ ջուր խմեք։ Հոգեբանական առումով ձեզ կարող է խանգարել անելանելի իրավիճակը, որում գտնվում եք։ Կարող է խանգարել նաև կյանքում առաջընթացի անհամբեր սպասումը։

5

168.am

Այս նյութը դիտել են - 35581 անգամ