Թրամփը Քլինթոնի հետ եզրափակիչ բանավեճին Բարաք Օբամայի խորթ եղբորն է հրավիրել
2016-10-19 19:35:00
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իր մրցակից Հիլարի Քլինթոնի հետ եզրափակիչ բանավեճին հրավիրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբորը՝ Մալիքին, հայտնում է CNN–ը։
Քլինթոնին էլ իրենց հերթին կաջակցեն միլիարդատերեր՝ Hewlett-Packard-ի գլխավոր տնօրեն Մեգ Ուիթմենը ու Dallas Mavericks–ի սեփականատեր Մարկ Կուբանը։
Մալիք Օբաման մինչ այդ աջակցություն էր հայտնել Դոնալդ Թրամփին, ասելով, որ քվեարկելու է նրա օգտին։ Բացի դրանից Թրամփը որոշել է հրավիրել նաեւ Բենգազիում զոհված Շոն Սմիթի մորը ՝ Պատրիսիային, որը նախկին պետքարտուղարին մեղադրել է իր որդու սպանության մեջ։
Ընդ որում, ինչպես նշում է CNN–ը, Մալիք Օբաման իրեն անվանում էր Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամար Քադաֆիի լավագույն ընկերը, եւ այդ առումով Թրամփի կողմից հյուրերի ընտրությունը բավականին տարօրինակ է թվում։

 

Այս նյութը դիտել են - 7997 անգամ