Լոս Անջելեսում 12 տարվա ազատազրկման են դատապարտել հայ վարորդին...
2016-01-05 23:33:00

Քալիֆորնիայի Լոս Անջելես շրջանի դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել հայ վարորդին, որը ապօրինի փողոցային մրցարշավի ժամանակ երկու մարդու էր վրաերթի ենթարկել եւ սպանել։

KTLA հեռուստաալիքի փոխանցմամբ, Հյուսիսային Հոլիվուդի բնակիչ, 43-ամյա Կարեն Գարի Բալյանը փետրվարի 26-ին վարել էր Ֆորդ Մուսթանգ մակնիշի մեքենան։ Երկու փողոցների խաչմերուկում նա կորցրել էր կառավարումը եւ բախվել փողոցում կանգնած մարդկանց։ 26-ամյա Էրիկ Սիգուենցան եւ 50-ամյա Թոմաս Վոնգը մահացել էին, եւս մեկ մարդ ծանր վիրավորվել էր։ Բալյանը փախուստի էր դիմել դեպքի վայրից։

Նշենք, որ Մուսթանգը պատկանել է վաղամեռիկ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի որդուն՝ 22-ամյա Հենրի Գեւորգյանին, որին ձերբակալել էին, սակայն ավելի ուշ ազատ էին արձակել, երբ իրավապահները պարզել էին, որ մեղավորը ոչ թե Գեւորգյանն է, այլ Բալյանը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am
Այս նյութը դիտել են - 1580 անգամ