Ուրիխանյանը շատ շուտ հասկացավ, որ իր «մորթին կիսելը» շատերին է հաճույք պատճառել»
2016-10-18 10:30:00

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե ԲՀԿ-ում շատ ոգեւորված են եղել Տիգրան Ուրիխանյանի՝ մանդատից հրաժարվելու հեռանկարով, արդեն իսկ սկսել են գզրոցից հանել իրենց համամասնական ցուցակը, ուր վաղուց իր հերթին է սպասում Վանիկ Էլիզբարյանը` ԲՀԿ մամլո խոսնակը, ու թեեւ նրանից առաջ մի քանի հոգի կա, սակայն նրանց կպարտադրվեր դիմումներ գրել։

Ընդ որում, այդ ամենը եւս մեկ անգամ առիթ կլիներ հյուրընկալվելու Ծառուկյանին, ջերմ-կարոտալից մթնոլորտում քննարկելու ապագա պատգամավորի ով լինելու հարցը, ցուցանելու, թե որքան են կարեւորում Կոլյայիչի կարծիքն ու գոյությունը, սակայն այդ հնարավորությունը ԲՀԿ-ին չտրվեց. Ուրիխանյանը շատ շուտ հասկացավ, որ իր «մորթին կիսելը» շատերին է հաճույք պատճառել»:

Այս նյութը դիտել են - 5110 անգամ