Հովհաննես Հովսեփյանը նոր պաշտոն կստանա
2016-10-18 02:07:00

Շաբաթներ առաջ պաշտոնանկ արվեց ՊԵԿ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Շատերի համար իսկապես անսպասելի էր  այս պաշտոնանկությունը, քանի որ նա ընդամենը 7 ամիս առաջ էր նշանակվել այդ պաշտոնին և համարվում էր նախագահ Սերժ Սարգսյանի վստահելի կադրը:

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, նրան այդ պաշտոնում տեսնել չի ցանկացել նորանշանակ  վարչապետ Կարեն Կարապետյանը:

Politik.am-ի տեղկություններով` Սերժ Սարգսյանը իր սիրելի և վստահելի կադրին առանց պաշտոն չի թողնի:

Ըստ մեր հավաստի աղբյուրների` նա կամ կվերադառնա նախագահական նստավայր, որպես նախագահի վերահսկողության ծառայության պետ կամ կղեկավարի վերահսկիչ պալատը:

politik.am

Այս նյութը դիտել են - 7464 անգամ