Բաքուն ջրի տակ է անցնում
2016-10-17 16:22:00
Բաքվում տեղացած հորդառատ անձրեւները տրանսպորտային կոլապս են առաջացրել Ադրբեջանի մայրաքաղաքի փողոցներում։ Լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներ են հայտնվել ջրահեռացման համակարգի խայտառակ վիճակի մասին։

«Այսօր աշխատանքի գնալիս ես փողոցում բազմաթիվ ուշագրավ բառեր ու արտահայտություններ էի լսում՝ գերազանցաբար հայհոյանք, որը հասցեագրված էր երրորդ անձի, ավելի ճիշտ անձանց։ Հաշվի առնելով, որ Բաքվում գիշերվանից չի դադարում ուժեղ անձրեւը, բարդ չէ կռահել, թե ում էին հասցեագրված այդ հայհոյանքներն ու անեծքները»,- գրում է www.vesti.az-ի հոդվածագիրը։

«Բաքվեցիները անպատիվ արտահայտություններ չէին խնայում քաղաքային չինովնիկների հասցեին, որոնց անգործության հետեւանքով քամիների քաղաքը վեր է ածվել լողացող քաղաքի։ Զայրացած բնակիչները, որոնք ստիպված էին իրենց տաբատները ծալել, որպեսզի կարողանան անցնել քաղաքի փողոցներով հոսող գետերի միջով, մտքի մեջ ու բարձրաձայն այնպիսի հայհոյանքներ ու անպատիվ բառեր էին ասում, ընդ որում ոչ միայն չինովնիկներին, այլեւ նրանց հեռու ու մոտ ազգականներին, որ նույնիսկ այդ հարցում արհեստավարժ գերմանացիները կզարմանային նրանց երեւակայության պտուղներով»,- շարունակում է հոդվածագիրը։

Նրա խոսքով անձրեւը հերթական անգամ ցույց տվեց ջրահեռացման խողովակների ու կոյուղու համակարգի ահավոր վիճակը։ Քաղաքի որոշ մասերում ջուրը շատրվանի պես էր դուրս ցայտում, մակերես հանելով աղբն ու արտաթորանքը։
Որպես չինովնիկների ուշադրությունը գրավելու հնարավոր տարբերակ հոդվածագիրն առաջարկում է հրապարակային ծեծ կազմակերպել։
news.am
Այս նյութը դիտել են - 7743 անգամ