Կարեն Կարապետյանի հորեղբոր տղան նոր պաշտոն կստանա
2016-10-15 02:49:00









ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է իր ընկերներին և բարեկամներին բարձր պաշտոններում տեղավորել: Politik.am-ի տեղեկությունների համաձայն օրերս պաշտոնից կազատվի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը, իսկ նրա փոխարեն, այդ պաշտոնում կնշանակվի Իշխան Կարապետյանը՝ նորանշանակ վարչապետի հորեղբոր տղան:

Ի դեպ Իշխան Կարապետյան «Նաթֆուդ» ընկերության տնօրենն է, որտեղ փայատեր է նաև գործող վարչապետը: Իսկ մինչ 2012 թվականը  Իշխան Կարապետյանը «Հայռուսգազադր»-ում եղել է Կարեն Կարապետյանի տեղակալը:

Փաստորեն Կարապետյանը ևս կլանային կառավարման կողմնակից է և քանդելով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կլանը նա իր սեփական կլանն է հիմնում:

Լուսանկարում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործող պետ Արմեն Հայրապետյանն է:

politik.am

Այս նյութը դիտել են - 1130 անգամ