Տարոն Մարգարյանը մեկնել է Ռիգա
2016-10-14 15:09:00

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հրավերով պաշտոնական այցով այսօր վաղ առավոտյան մեկնել է Ռիգա:

Այցի շրջանակում նախատեսված պաշտոնական, ինչպես նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից բացի, քաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի նաև Ռիգայում «Երևան» այգու հանդիսավոր բացման արարողությանը:

Այս նյութը դիտել են - 6611 անգամ