ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մի շարք կադրային փոփոխություններ է կատարել
2016-10-14 11:36:00

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Վասյայի Մնացականյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Ռաֆիկի Արսենյանը նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնից:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ՝ ազատվելով Արարատի մարզի դատախազի տեղակալի պաշտոնից:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր եւ Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազի պաշտոնից:

Այս նյութը դիտել են - 5289 անգամ