Բողոքի ակցիա «հրեշտակապետի» տան դիմաց. քաղաքացիներ են բերման ենթարկվել ....
2016-01-03 14:18:00

Բողոքի ակցիա «հրեշտակապետի» տան դիմաց. քաղաքացիներ են բերման ենթարկվել

Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել Ոստիկանության 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան դիմաց, որից հետո քաղաքացիներ Գոհար Սարոյանը, Լուսինե Մինասյանը Արմո Սաֆարյանը բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա ոստիկանական բաժին։ Ոստիկանությունում նաև Հիմնադիր խորհրդարանի երկու անդամներն են։

Իսկ ավելի վաղ մի խումբ քաղաքացիներ  հավաքվել էին  ոստիկանության Կենտրոնականի բաժնի մոտ, եւ բողոքի ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Հիմնադիր խորհրդարանի անդամ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանի: Վերջինս ձերբակալված է:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «ՆորՀայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր եղել: Միջադեպի հետեւանքով Գեւորգ Սաֆարյանը եւ 3 ակտիվիստ բերման էին ենթարկվել: Իսկ Ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում վիրավորական գրառում էր կատարել:

Փայլակ Ֆահրադյան 

xnews.am

Այս նյութը դիտել են - 1582 անգամ