Արա Աբրահամյանն ունիկալ տեսակ է, նրա նմաններին ամեն օր չես հանդիպի
2016-10-13 09:10:00

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը որսի հոտն առած կենդանու պես կրկին հասել է Հայաստան: Այստեղ կարծես թե ինչ-որ բան են բաժանում իրար մեջ, մեկ էլ տեսար՝ ինքն էլ բաժին ստացավ: Իսկ գալու համար թեթև մի պատրվակ միշտ էլ կարելի է հորինել:

Օրինակ, հիմա կարելի է ասել, որ եկել է մասնակցելու Երևանի պետական համալսարանում «Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքը» խորագրով գիտաժողովին:

Վատը միայն այն է, որ գիտաժողովներ գնալու համար գոնե մի փոքր գիտելիք է պետք ունենալ: Իսկ Արա Աբրահամյանը իսպառ զրկված է դրանից: Եվ երբ համալսարանում կատարվեց ամենասարսափելին՝ Աբրահամյանը ելույթի համար խոսք խնդրեց, բոլորն իրարով անցան:

 Այստեղ արդեն համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմն էլ անզոր կգտնվի վերծանել այն, ինչ նա ասում է: Ահա մի հատված Աբրահամյանի խալդերեն կամ գուցե սանսկրիտերեն արտասանված մտքերից. «Մենք պատրաստվում էինք գրել մի այսպիսի գիրք հայ ժողովրդի դերը միջին դարերում ունեցած... մենք որպես ասենք առևտրական նավատորմի ազդեցությունը... Ես ռուսերենը չսովորեցի, հայերենն էլ մի քիչ բավականին… Ռոլ Արմենիա միջին դարերի...» ու այս ոգով՝ էլի մի քանի տասնյակ բառային միավորներ:

Արա Աբրահամյանն ունիկալ տեսակ է, նրա նմաններին ամեն օր չես հանդիպի: Մարդը անհայտ ծագում ունի և չի էլ նեղվում այդ անորոշությունից: Նրա համար «Լեզուն հայրենիքն է» բանաձևը որևէ իմաստ չի պարունակում, քանի որ ինչքան անլեզու է (իր խոստովանությամբ), այնքան էլ անհայրենիք է (բոլորի համոզմամբ): Ու այդպես էլ դեգերում է մարդը՝ ինչպես նախրից հետ ընկած մոզին անծանոթ մարգագետնում:

shame.am 
Այս նյութը դիտել են - 1108 անգամ