ԼՐԱՀՈՍ Շավարշ Քոչարյանը Կառավարությունից անվճար հեռախոս է խնդրել, ինչը զայրացրել է վարչապետին
2016-10-13 01:39:00

Այսօր Կառավարության նիստի ժամանակ զավեշտալի դեպք է տեղի ունեցել: ՀՀ արտաքին գործերի փոխնախախարար Շավարշ Քոչարյանը քննարկվող հարցերի շարքում ներկայացրել է, որ ԱԳ նախարարությունում ևս մեկ փոխնախարարի հաստիք է ավելացել և անհրաժեշտ է նախարարությանը մեկ բջջային հեռախոս տրամադրել անվճար:

Հարցը զայրացրել է վարչապետ Կարեն Կարապետյանին. նա հարցրեց, թե ինչպես կարելի է անել, որ այսպիսի որոշումները հանվեն օրակարգից և նշեց. 

«Ընդհանրապես այս հարցը կոմիտե էլ չբերենք»:

Zham.am 

Այս նյութը դիտել են - 3485 անգամ