Տիգրան Սարգսյանը որպես «Պետության վախճանը» հանճարեղ գրքի հեղինակ
2016-10-13 00:32:00
Նյու Յորքում կայացած «Հայաստան. ներդրումային համաժողով 2016»­ գործարարների հավաքին իր մասնակցությունն էր բերել նաև նախկին վարչապետ, այժմ արդեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Բայց մի շտապեք կարծել, թե Սարգսյանը օվկիանոսից այն կողմ էր հասել իր հայրենիքի հոգսերի մտահոգությամբ, որովհետև այն, ինչ նա ասաց Նյու Յորքում, միանգամից բացահայտեցին այս մարդու նպատակներն ու պատկերացումները:

Ելույթ ունենալով հավաքվածների առաջ, Տիգրան Սարգսյանը հետևյալն ասաց «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից հետո Հայաստանն արդեն 3 միլիոն ժողովրդով պետություն չէ, այլ մեծ շուկայի մաս, որն ունի 200 միլիոն մարդկանցով տարածք»:

Ստացվում է, որ նախկին վարչապետը, որև նաև «Պետության վախճանը» հանճարեղ գրքի հեղինակն է, արդեն մեզ ոչ միայն իբրև պետություն չի ճանաչում, այլև այս երկիրը դիտում է սոսկ շուկայի տարածք:

Գուցե հեռավոր Մոսկվայից Հայաստանի պատկերը նրա աչքին այդքան աղճատված է ներկայանում, բայց լավ կլիներ, որ Տիգրան Սարգսյանը խոսելուց առաջ նաև վերհիշեր, թե ինքը որտեղ է լույս աշխարհ եկել: Իսկ եթե նրա ասածներով դատենք, ապա կստացվի, որ վերջինս ոչ թե երկրում է ծնել, այլ շուկայում:

shame.am

Այս նյութը դիտել են - 4308 անգամ