Այստեղ արդեն պատռվում է Կարեն Կարապետյանի դիմակը
2016-10-12 23:15:00
Գնալով համոզվում եմ, որ վարչապետը փոխվել է հենց Իրան-Հայաստան գազատարի պատճառով, իսկ Կարեն Կարապետյանը ներկայացնում է ավելի շատ Ռուսաստանի՝ մասնավորապես ռուսական էներգետիկ համակարգի շահերը, քան Հայաստանի տնտեսական հետաքրքրությունները։ 
Հիմա էլ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական ռեսուրսների փոխնախարարը հայտարարել է, որ Իրան-Հայաստան նոր գազատարի մտահղացումը իբրև թե բազմաթիվ բարդություններ է պարունակում։
Պարզ է, որ սա Հայասատանի համար ռազմավարական նշանակություն ունեցող, և երբևէ Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից թուլացնելու հնարավորություն տվող նախագծի մտադրված տապալում է և այստեղ արդեն պատռվում է Կարեն Կարապետյանի դիմակը։
Փաստորեն մեր նոր կառավարությունը փակում է Հայաստանի տնտեսական զարգացման եզակի հնարավորությունը, զրկում մեզ գազի տարանցիկ գոտի դառնալու հնարավորությունից։
Երբ տարիներ շարունակ այս գազամուղի գոյությունն ու աշխատանքը հնարավոր է եղել հենց նույն իշխանությունների համար, այսօր հանկարծ Կրեմլից գործուղված վարչապետի շատ «խելացի» նախարարներն ու փոխնախարարները որոշում են, որ դա բարդ գործընթաց է։
Կարեն Համբարձումյանի ՖԲ էջից
Այս նյութը դիտել են - 1532 անգամ