ՊՆ-ում ամենացածր պաշտոնն էլ նշանակեն՝ համաձայն եմ.Արմեն Սարգսյան
2016-10-12 13:20:00
«Ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահի հետ, 2 տարի 8 ամիս առաջ, երբ նախագահը ինձ կանչել էր իր մոտ, զրուցելու այն մասին, որ ինձ նշանակի պաշտպանության նախարարի խորհրդական:
Եղել են բազում պաշտոնական հանդիպումներ, իսկ վերջինը եղել է երկու ամիս առաջ Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ակադեմիայում, երբ բացվեց բարձրաստիճան զինվորականների համար առանձին մասնաճյուղ:
Ինչ վեբերվում է մամուլում տարածված լուրերին պետք է նշեմ, որ նախագահի հետ հանդիպում չեմ ունեցել և նման հարց այս պահի դրությամբ չի քննարկվել»,- Politik.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Սարգսյանը, անդրադառնալով այսօր մամուլում շրջանառվող լուրերին, համաձայն, որի վերջինս առաջարկել է նախագահ Սերժ Սարգսյանին իրեն նշանակել ՊՆ փոխնախարար:
 
Մեր թղթակցի այն հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանը նման առաջարկի դեպքում կհամաձայնի, ստանձնել ավելի մեծ պատասխանատվություն` նախարարությունում, վերջինս ասաց.«Ես վստահ եմ իմ ուժերի վրա, և այն պաշտոնը, որը ինձ կվստահի ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և նպատակահարմար կգտնեն ինձ ներգրավվել այդ աշխատանքում, ես պատրաստ եմ իմ երկրին ծառայելու, անգամ ՊՆ ամենացածր պաշտոնում նշանակվելու դեպքում»:
politik.am
Այս նյութը դիտել են - 1064 անգամ