Վարդան Հարությունյանն իրեն պատկանող ռեստորանային համալիրում ում է ծեծել
2016-10-12 09:04:00

Վարդան Հարությունյանին Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու փաստը յուրաքանչյուրն ընկալեց իր տեսանկյունից:

Մարդիկ նույնիսկ մանրամասների մեջ խորացան: Բանը հասավ նրան, որ հիշեցին նաև այն մասին, թե ում է պատկանում «Արքայաձոր» ռեստորանային համալիրը:

Ու քանի որ պատկանում է նույն Հարությունյանին, ապա անմիջապես հետևություն արվեց, որ այսուհետ պետական շատ միջոցառումները կանցկացվեն հենց այս ռեստորանում: Չէ՞ որ սա վաղուց Հայաստանում ընդունված բարի ավանդույթ է, սեփականատեր պաշտոնյաները միշտ էլ իրենց աթոռը ծառայեցրել են անձնական բիզնեսի բարգավաճմանը:

Բայց եթե գործը միայն ուրախ կորպորատիվներով ու աղմկոտ խնջույքներով ավարտվի՝ դա մեծ հաջողություն է, որովհետև «Արաքյաձորի» հետ նաև այլ կարգի հիշողություններ ու վարքի դրսևորումներ են կապված:

Մասնավորապես, խոսում են այն մասին, որ Վարդան Հարությունյանը հեռու չէ սկանդալներից, ու 2009 թվականին իրեն պատկանող ռեստորանային համալիրում նա դաժան ծեծի էր ենթարկել մատուցողին:

Իսկ եթե ՊԵԿ-ի նոր ղեկավարն այդպիսի հակումներ է հանդես բերում իր ենթակաների նկատմամբ, ապա պետեկամուտներում շարքային աշխատակիցներn արդեն պիտի զգույշ լինեն: Ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար ծեծն այստեղ էլ արմատներ նետեց իբրև հարաբերման սովորական ձև և իշխանություն դրսևորելու ավանդական միջոց:

shame.am

Այս նյութը դիտել են - 1212 անգամ