Հայ միլիոնատիրոջ հարսանիքը Լոս Անջելեսում․ Լուսանկարներ
2016-10-11 23:41:00

 

 
Օրերս տեղի ունեցավ Platinum Motorsports ընկերության հիմնադիր, երիտասարդ գործարար եւ ավտոսիրահար Ջեկ Քեշիշյանի հարսանիքը, հայտնում է wnews.am-ը։
Ջեկի ընտրյալը Ժակլին Սամվելյանն է։ Հարսանիքը տեղի է ունեցել Լոս Անջելեսի  Taglyan Cultural Complex-ում։
 
32-ամյա միլիոնատիրոջ հարսանիքին ներկա էր ավելի քան  300 հյուր։
 
 
 
Նշենք, որ Platinum Motorsports-ը հանդիսանում է ԱՄՆ-ում լյուքս դասի ավտոմեքենաների տյունինգ-սպասարկման լիդեր։ Ընկերության հաճախորդներից են գործարարներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ճապոնիայից, արաբ շեյխերն ու ավտոմեքենաների շքեղության այլ սիրահարներ։  Platinum Motorsports-ը ստեղծվել է եղբայրների կողմից դեռեւս   1997թ. եւ այժմ PML -ը ոչ միայն ապրանքանիշ է, այլ հսկայական կայսրություն, որն անընդհատ ընդլայնվում է եւ հիմնադիրներին միլիոնավոր դոլարների եկամուտ բերում։
 
 
Ջեկի եղբայրը՝   34-ամյա Ջորջ Քեշիշյանը եւս այս տարի ամուսնացավ։ Նրա ընտրյալը նույնպես հայուհի է՝ Մերին։
 
hayacq.com
Այս նյութը դիտել են - 14678 անգամ