«Հայկական ժամանակ» Ինչո՞ւ է Հայաստանում էժանանում բենզինը
2016-10-11 22:48:00

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Այս շաբաթվա սկզբից Հայաստանում սկսել է նվազել բենզինի գինը:

Երեկվա դրությամբ արդեն Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր 360 դրամով նախկին 380 դրամի փոխարեն:

Ուշագրավն այն է, որ բենզինը Հայաստանում էժանանում է համաշխարհային շուկայում նավթի գների աճի պայմաններում:

Կասկածներ կան, որ փոփոխություն է եղել Հայաստանին բենզինի մատակարարման շղթայում, ինչը Հայաստանում կառավարության փոփոխության արդյունք է»:

Այս նյութը դիտել են - 5734 անգամ